Բարսելոնան վերջապես ուրախացնում է իր երկրպագուներին` հաղթելով Վալենսիային🎥

Բարսելոնան վերջապես ուրախացնում է իր երկրպագուներին` հաղթելով Վալենսիային🎥

18/10/2021 - 00:53

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Վալենսիայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ Ռոնալդ Կումանի թիմն ընդհատեց կրած «չոր» հաշիվներով երկու անընդմեջ պարտությունների շարքը և 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

«Վալենսիային» 5-րդ րոպեին առաջ մղեց Խոսե Գայան, սակայն հետագայում «Բարելոնայի» կազմից աչքի ընկան Անսումանե Ֆաթին (13-րդ րոպե), Մեմֆիս Դեպայը (41-րդ րոպե) և Ֆիլիպե Կոուտինիոն (85-րդ րոպե)` ապահովելով իրենց թիմի հաղթանակը։

Այս հաղթանակից հետո «բլաուգրանասը» վաստակեց 15 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։

«Վալենսիան» մնաց 12 միավորով, որը համապատասխան է 9-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023