Բարսելոնան պայմանագիր է առաջարկել Ասպիլիկուետային

Բարսելոնան պայմանագիր է առաջարկել Ասպիլիկուետային

19/02/2022 - 14:45

«Բարսելոնան» ցանկանում է պայմանագիր կնքել «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ։

Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է «2+1» ձևաչափով պայմանագիր։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև բանակցություններն սկսվել են դեռևս 2021 թ. դեկտեմբերին, սակայն «բլաուգրանան» մինչև հիմա սպասում է իսպանացի պաշտպանի վերջնական որոշմանը։

Ընդ որում, «Չելսին» հուսով է, որ կկարողանա իր շարքերում պահել թիմի ավագին, սակայն Ասպիլիկուետայի և նրա ներկայացուցիչների կողմից որևէ հստակ արձագանք չկա ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։

Հավելենք, որ Սեզար Ասպիլիկուետան 2022 թ. հունիսի 30-ից հետո կարող է դառնալ ազատ գործակալ, քանի որ նրա ու «Չելսիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է։

Հավելենք, որ Ասպին «ազնվականների» կազմում հանդես է գալիս 2012 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 459 հանդիպում` դառնալով 19 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023