Բարսելոնան մի շարք ակումբների գումար է պարտք տարբեր տրանսֆերների դիմաց
«Բարսելոնայի» ֆինանսական վիճակը շարունակում է մնալ աղետալի։ Դրան զուգաեռ, ակումբը 115 մլն եվրո էլ մի շարք ակումբների պարտք է տարբեր տրանսֆերների դիմաց։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «բլաուգրանասի» նախագահ Ժոան Լապորտան և գլխավոր տնօրեն Ֆրան Ռիվերտերը հոկտեմբերի 6-ին պետք է ներկայացնեն ակումնի ներսում կատարված վերջին աուդիտի հաշվետվությունը, որի մի շարք մանարասներ ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել։
Չնայած ֆինանսական խնդիրներին` ամեն դեպքում, «Բարսելոնայի» ղեկավարությանը հաջողվել է ակումբի պարտքը նվազեցնել 28.4 %-ով։
Ինչ վերաբերում է այլ ակումբների նկատմամբ ֆինանսական պարտավորություններին, «կապտանռնագույնները» միայն 48 մլն եվրո պարտք են «Այաքսին», որից 32-ը դեռ պետք է վճարեն Ֆրենկի դե Յոնգի, իսկ 16 միլիոնը` Սերժինիո Դեստի տրանսֆերի դիմաց։
«Բարսելոնան» 39 մլն եվրո պետք է վճարի «Յուվենտուսին» Միրալեմ Պյանիչի տրանսֆերի դիմաց, ով ներկա պահին վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշի» կազմում։
Բացի դրանից, ակումբը 13 մլն եվրո էլ հավելավճարների տեսքով պետք է վճարի «Լիվերպուլին» Ֆիլիպե Կոուտինիոյի դիմաց։
Մյուսն15 մլն եվրոյի մասին ոչինչ չի բարձրաձայնվում։
# Այաքս, Բարսելոնա, Լիվերպուլ, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս, Սերժինիո Դեստ, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո, Ֆրենկի-դե-Յոնգ