Բարսելոնան կրկին սայթաքում է🎥

Բարսելոնան կրկին սայթաքում է🎥

01/11/2020 - 10:31

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ալավեսին»։

Խաղի մեծ մասում կատալոնական ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն ու ստեղծեց բազում գոլային պահեր, սակայն Ռոնալդ Կումանի սաները կարծես թե դրանք իրացնելու լուրջ խնդիրներ ունեն, քանի որ ընդամենը 1 անգամ կարողացան գրավել բասկյանա ակումբի դարպասը։

«Ալավեսն» էլ իր հերթին 31-րդ րոպեին անցել էր հաշվի մեջ՝ օգտվելով Նետոյի խայտառակ սխալից, ով Ժերար Պիկեի հետ փոխանցումից հետո պարզապես չկարողացավ գնդակը կասեցնել ոտքով։ Գոլի հեղինակ դարձավ Լուիս Ռիոխան։

Ստացվեց այնպես, որ ողջ խաղի ընթացքում «Ալավեսն» ունեցավ այդ մի գոլային պահը, որն էլ նվիրեց հենց մրցակիցը։

Երկրորդ խաղակեսում «բլաուգրանասի» ֆուտբոլիստներն ունեին շատ ավելի լուրջ առավելություն և 63-րդ րոպեին Անտուան Գրիզմանի խփած գոլի շնորհիվ հասվարեցրել էին հաշիվը, իսկ դրանից 1 րոպե առաջ էլ տանտերերի հարձակվող Խոտան հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը։

Թվում էր՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կկարողանան հաղթանակ կորզել, քանի որ, իրոք, լուրջ առավելություն ունեին, սակայն ոչ մի կերպ գնդակը չհայտնվեց մրցակցի դաշտում, իսկ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

«Բարսելոնան» մինչ այժմ անցկացրել է 6 հանդիպում և վաստկած 8 միավորով զբաղեցնում է իր համար անսովոր 12-րդ հորիզոնականը։ «Ալավեսը» նույնպես ունի 8 միավոր և հանգրվանել է 13-րդ հորիզոնականում, սակայն անցկացրել է 8 խաղ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023