Բարսելոնան խուսափեց խոշոր անակնկալից?

Բարսելոնան խուսափեց խոշոր անակնկալից?

23/01/2020 - 00:12

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում կատալոնական «Բարսելոնան» 1։2 հաշվով ծանրագույն հաղթանակ տարավ Սեգունդա Բ-ի ներկայացուցիչ «Իբիցայի» նկատմամբ։

Ակնհայտ է, որ կատալոնական ակումբի խաղը նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի օրոք դեռևս չի ստացվում, քանի որ թիմը փորձում է հարմարվել նոր խաղաոճին։ Սակայն, «Բարսելոնան» պարտավոր էր այսօր հաղթել, ինչն էլ արեց

Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը․ 9-րդ րոպեին աչքի ընկավ Պեպ Կաբալյեն։ Խաղի մնացած ողջ ընթացքում Կիկե Սետիենի սաները վերահսկում էին հանդիպման ընթացքը, սակայն տանտերերի գրոհներն իրենց մեջ ավելի շատ վտանգ էին պարունակում։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Իբիցան» քիչ էր մնում հաշիվը դարձներ 2։0, սակայն Ռայի Նասիմենտո Օլիվեյրայի հարվածից հետո «Բարսելոնային» փրկեց ձախ դարպասաձողը։

Երկրորդ խաղակեսում կատալոնական ակումբը մեծացրեց ճնշումը, իսկ փոխարինման դուրս եկած Ժորդի Ալբան բավականին ակտիվացրեց հանդիպումը։ Չնայած առավելությանը՝ կատալոնական ակումբը միայն 72-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Ֆրենկի դե Յոնգի կատարած «կտրող» ֆանտաստիկ փոխանցումից հետո Անտուան Գրիզմանը հավասեցրեց հաշիվը։

Թվում էր՝ հանդիպումը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն կրկին գործի անցավ Գրիզմանը։ Այս անգամ նրան հարվածային դիրք դուրս բերեց Ժորդի Ալբան, դե իսկ ֆրանսիացի հարձակվողն էլ նպաստավոր դիրքից չվիրեց՝ ծանրագույն հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այպիսով, «Բարսելոնան» դուրս եկավ Copa del Rey-ի 1/8 եզրափակիչ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023