«Բարսելոնան» խոշոր գումար է պարտք մի շարք ակումբների
Համաձայն «Բարսելոնայի» ֆինանսական տարեկան հաշվետվության` ակումբի` տարբեր տարիներին գոյացած տրանսֆերային պարտքը 159 միլիոն եվրո է, հաստատում է Marca-ն։
Այդ գումարից 140 միլիոնը կատալոնական ակումբը պետք է վճարի ընթացիկ մրցաշրջանում` նախքան ֆինանսական տարվա ավարտը։
«Բլաուգրանան» Ռաֆինիայի տրանսֆերի համար «Լիդսին» պարտք է 42, Ժյուլ Կունդեի համար` «Սևիլիային» 25 միլիոն եվրո։
«Բարսան» Ռոբերտ Լևավովսկիի տեղափոխության համար 11 միլիոն եվրո պարտավորություն էլ ունի «Բավարիայի» հանդեպ։ Նախորդ ամռանը Դանի Օլմոյի տրանսֆերը գնելիս «կապտանռնագույնները» «Լայպցիգին» դեռ չեն վճարել 18 միլիոն եվրո։
«Բարսելոնան» ևս 17 միլիոն եվրո պարտք է բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեին» Վիտոր Ռոկեի տրանսֆերի համար։ Հատկանշական է, որ հարձակվողը 2025թ. ամռանը 25 միլիոն եվրոյով արդեն հեռացել է ակումբից` տեղափոխվելով «Պալմեյրաս»։
Ռաֆինիան, Կունդեն ու Լևանդովսկին «Բարսային» միացել են 2022թ. ամռանը, իսկ Օլմոն` 2024 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Պարանաենսե, Բավարիա, Բարսելոնա, Դանի Օլմո, Ժյուլ Կունդե, Լայպցիգ, Լիդս, Պալմեյրաս, Ռաֆինիա, Ռոբերտ-Լևանդովսկի, Սևիլիա, Վիտոր Ռոկե, տրանսֆերներ