Բարսելոնայի դարպասապահի խայտառակ սխալը Ալավեսի դեմ խաղում🎥

Բարսելոնայի դարպասապահի խայտառակ սխալը Ալավեսի դեմ խաղում🎥

01/11/2020 - 10:41

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Ալավեսի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշվիը։

Հանդիպման 31-րդ րոպեին կատալոնական ակումբի դարպասապահ Նետոն պարզապես գոլ նվիրեց տանտերերին, ինչն էլ 2 թանկարժեք միավոր արժեցավ «Բարսայի» համար։

Այդ դրվագում բասկյան ակումբը նետվել էր գրոհի, որը «կապտանռնագույնների» պաշտպանները չեզոքացրին, իսկ Ժերար Պիկեն գնդակն ուղարկեց Նետոյի ուղղությամբ, ով էլ պարզապես չկարողացավ կասեցնել այն, խառնվեց իրար և Լուիս Ռիոխան գրավեց դատարկ դարպասը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023