«Բարսան» շարունակում է ճախրել` անհավա ական հաշվով ջախջախելով «Ռասինգին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 7:2 հաշվով ջախջախեց «Ռասինգին»։
«Բլաուգրանայից» հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց թիմի ավագ Ռաֆինյան` գրանցելով հեթ-տրիկ։
Բրազիլացի վինգերը 9 գոլով գլխավորում է Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփեցին Ժոաու Կանսելուն, Գաբրիել Ժեզուսն ու Լամին Յամալը, իսկ Ասյեր Վիլյալիբրեն ինքնագոլ գրանցեց։
«Բետիսից» աչքի ընկան Մագետ Գեյեն ու Յասիր Զաբիրին։
«Բարսելոնան» նոր մրցաշրջանում հաղթել է բոլոր մրցաշարերի բոլոր 7 խաղերում` խփելով 33 գոլ։
Կատալոնական գրանդը 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռասինգը» 7 միավորով 10-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml