Բարձրագույն խումբ․ առաջատարները միավորներ կորցրին?

Բարձրագույն խումբ․ առաջատարները միավորներ կորցրին?

30/05/2020 - 23:22

Այսօր՝ մայիսի 30-ին, մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջափուլը, որի շրջանակում առաջնության առաջին շրջափուլի արդյունքներով լավագույն 6 տեղերը զբաղեցրած ակումբները կպայքարեն չեմպիոնության համար։

19-րդ տուրի շրջանակում առաջնության երկու առաջատարներն էլ՝ «Արարատ-Արմենիան» և «Լոռին», միավորներ կորցրին։

Տուրի մեկնարկային խաղում Վանաձորում մրցեցին երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լոռին» և երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Նոան:

Հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր պայքարում և գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2։2։ Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեցին տանտերերը․ աչքի ընկավ Դիեգո Կոելյոն։ Նախքան ընդմիջման գնալը 37-րդ րոպեին հյուրերը Դանու Սպատարուի գոլի շնորհիվ հավասարցրին հաշիվը։

Երկրորդ խաղակեսի սկբզնամասում «Լոռին» կրկին հաշվի մեջ առաջ անցավ․ 58-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ագուստին Մազիերոն, սակայն 71-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը տպավորիչ գոլի շնորհիվ իր թիմի համար կարևոր միավոր փրկեց։

«Լոռին» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 33 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Նոան» երկու միավոր պակաս ունի՝ 31 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը։

Առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ մրցեց «Շիրակի» դեմ՝ կորցնելով միավորներ։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

Հանդիպման գոլերը խփվեցին առաջին խաղակեսում։ Նախ 8-րդ րոպեին հյուրերի կազմից աչքի ընկավ Ռուդիկ Մկրտչյանը, իսկ 37-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Վակուլենկոն։

Չնայած երկրորդ խաղակեսում երկու կողմերն էլ ունեին հաղթանակ կորզելու հնարարվորություն, սակայն այդպես էլ հաշվի մեջ փոփոխություն չեղավ։

Այս տուրից հետո Վարդան Մինասյանի սաները 37 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Գյումրին ներկայացնող ակումբը 29 միավորով 6-րդն է։

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023