Բանանցը 90+3-րդ րոպեին խփած գեղեցիկ գոլի շնորհիվ հաղթեց Գանձասար-Կապանին ?

Բանանցը 90+3-րդ րոպեին խփած գեղեցիկ գոլի շնորհիվ հաղթեց Գանձասար-Կապանին ?

06/04/2019 - 16:12

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալել էր «Բանանցին»: Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում նոմինալ տանտերերը պարտվեցին 1:2 հաշվով:

Հանդիպման 55-րդ րոպեին անկյունայինից փոխանցումից հետո Կպոդոն բացել է հաշիվը: Հանդիպման 86-րդ րոպեին Ալեքսանդր Հովհաննիսյանը խփել է պատասխան գոլը:

Հիմնական ժամանակին ավելացված վերջին՝ 3-րդ րոպեին Պապ Աբդու Կամարան գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Այս հաղթանակից հետո «Բանանցը» 38 միավորով բարձրանում է 2-րդ հորիզոնական, «Գանձասար-Կապանը» 23 միավորով մնում է 7-րդ տեղում:

Կամարայի գեղեցիկ գոլը՝ ստորև.

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023