Բալեկյանի հիասքանչ գոլը Պլատենսեի դեմ խաղում🎥

Բալեկյանի հիասքանչ գոլը Պլատենսեի դեմ խաղում🎥

20/02/2023 - 15:35

Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 4-րդ տուրում «Բոկա Խունիորսը» Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում մրցեց «Պլատենսեի» դեմ` հաղթելով 3:1 հաշվով։

«Բոկայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նորբերտո Բրիասկո Բալեկյանը` 67-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։

Րոպեներ անց` 75-րդ րոպեին, 26-ամյա վինգերը հարձակման ձախ եզրով հիանալի անցուկ ձեռնարկեց և հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասը` դառնալով բավական տպավորիչ գոլի հեղինակ։

Նշենք, որ Բալեկյանը «Բոկայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում խփեց անդրանիկ գոլը։

Այս հաղթանակից հետո Հուգո Իբարայի թիմը վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

«Պլատենսեն», 5 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023