Արսենալը շարունակում է հիացնել` խոշոր հաշվով հաղթելով Նյուքասլին 🎥

Արսենալը շարունակում է հիացնել` խոշոր հաշվով հաղթելով Նյուքասլին 🎥

25/02/2024 - 10:44

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։

«Զինագործները» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` «կաչաղակներին» հաղթելով 4:1 հաշվով։

Միկել Արտետայի թիմից գոլերը խփեցին Կայ Հավերցը, Բուկայո Սական ու Յակուբ Կիվիորը, իսկ հյուրերի պաշտպան Սվեն Բոթմանը գրավեց սեփական դարպասը։

«Նյուքասլի» կազմից աչքի ընկավ Ջո Ուիլոքը։

Նշենք, որ լոնդոնյան ակումբը 2024 թ. հաղթել է Պրեմիեր լիգայում անցկացրած բոլոր 6 խաղերում` մրցակիցների դարպասն ուղարկելով 25 գնդակ։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 58 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Նյուքասլը», 37 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023