Արարատ-Արմենիան հաղթեց ԱԻԿ-ին ?

Արարատ-Արմենիան հաղթեց ԱԻԿ-ին ?

09/07/2019 - 15:33

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղի շրջանակում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր ԱԻԿ-ին: Մեր չեմպիոնը հաղթեց 2:1 հաշվով:

Հանդիպման մեկնարկից 3 րոպե անց հյուրերի դարպասին 11 մետրանոց է նշանակվել, որը հստակ է իրացրել Պետրոս Ավետիսյանը: 10 րոպե անց շվեդական թիմը 10 ֆուտբոլիստով է մնացել. երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել է Լունդստրոմը: 39-րդ րոպեին ԱԻԿ-ը հավասարեցրել է հաշիվը:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին Պետրոս Ավետիսյանը դուբլ է պարգևել՝ հաղթանակ պարգևելով մեր թիմին:

ԱԻԿ-ը պատասխան խաղի շրջանակում «Արարատ-Արմենիային» հյուրընկալելու է հուլիսի 17-ին:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023