Արարատ-Արմենիաաաա՜!!! Մեր թիմը կրկին կխաղա ԵԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլում🎥

Արարատ-Արմենիաաաա՜!!! Մեր թիմը կրկին կխաղա ԵԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլում🎥

24/09/2020 - 20:30

Սեպտեմբերի 24-ին Երևանում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ավան ակադեմիայի մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցելե» հանդիպումը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով և երևանյան ակումբի մասնակցությամբ հանդիպման շրջանակում կրկին նշանակվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում Դավիդ Կամպանիայի սաներն ավելի լավ տեսք ունեին և 111-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո Սերգեյ Վակուլենկոն հերթական անգամ հաղթանակ պարգևեց մեր թիմին։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» հաղթեց 1։0 հաշվով և երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որի շրջանակում Երևանում կմրցի Սերբիան ներկայցնող «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023