Մորի Կոնեի դուբլը հաղթանակ պարգևեց Արարատին 🎥

Մորի Կոնեի դուբլը հաղթանակ պարգևեց Արարատին 🎥

21/02/2021 - 16:58

VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված հանդիպման շրջանակում «Արարատը» Չարենցավանում մրցեց «Ուրարտուի» դեմ։

Խաղը մեծամասամբ հավասար պայքարում անցավ, սակայն Վարդան Բիչախչյանի սաներն ավելի դիպուկ գտվեցին՝ հաղթելով 2։0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ «Արարատի» իվուարցի հարձակվող Մորի Կոնեն, ով դարձավ դուբլի հեղինակ՝ գոլերը խփելով 45+1-րդ և 64-րդ րոպեներին։

Հատկապես տպավորիչ ստացվեց 25-ամյա հարձակվողի առաջին գոլը, երբ Կոնեն հեռահար շեշտակի հարվածով բացեց հաշիվը։

Ընթացիկ մրցաշրջանում Կոնեի անվան դիմաց գրանցվել է արդեն 5 գոլ, և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է 2-4-րդ հորիզոնականները։ Նույնքան գոլ են խփել նաև Կոնեի թիմակից Ուրոշ Նենադովիչն ու «Ալաշկերտի» վինգեր Դավիդ Դավիդյանը։

Խփած 7 գոլով լավագույն ռմբարկուն «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն է, ում վերոնշյալ խաղում չհաջողվեց ավելացնել իր գոլերի քանակը։

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 21 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Ուրարտուն» 15 միավորով 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023