Ատլետիկոն շարունակում է անկում ապրել․ Լևանտեն խոշոր անակնկալ է մատուցում 🎥

Ատլետիկոն շարունակում է անկում ապրել․ Լևանտեն խոշոր անակնկալ է մատուցում 🎥

20/02/2021 - 21:36

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Լևանտեի» դեմ։

Մադրիդյան ակումբը խաղը սկսել էր մեծ առավելությամբ, ավելի շատ էր տիրում գնդակին, ավելի շատ էր հարվածում՝ ստեղծելով բազում գոլային պահեր, սակայն կողմերն ընդմիջման գնացին «Լևանտեի» ֆուտբոլիստների նվազագույն առավելությամբ, քանի որ 30-րդ րոպեին Խոսե Լուիս Մորալեսն առաջ մղեց վալենսիական ակումբին։

Նույն պատկերն էր նաև երկրորդ խաղակեսում։ «Հնդկացիները» միայն երկրորդ խաղակեսում մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեցին 19 հարված, որոնցից 6-ը՝ դիպուկ, իրացրին 5 անկյունային, իսկ գնդակին տիրում էին ժամանակի 57 %-ը, ստեղծեցին անթիվ-անհամար իրական գոլային պահեր, սակայն Դիեգո Սիմեոնեի սաներին ոչ մի կերպ չհաջողվեց փրկել հանդիպումը, դեռ ավելին՝ 90+5-րդ րոպեին ևս մեկ գնդակ հանեցին սեփական դարպասից, որի հեղինակը դարձավ Խորխե դե Ֆրուտոսը։

Այսպիսով, «Լևանտեն» Մադրիդում 2։0 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ «Ատլետիկոյի» նկատմամբ։

Մադրիդյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում կրեց ընդամենը երկրորդ պարտությունը։ Առաջինը գրանցվել էր 2020 թվականի դեկտեբերի 13-ին, երբ Լա լիգայի 13-րդ տուրի շրջանակում 0։2 հաշվով զիջեց «Ռեալին»։

Դիեգո Սիմեոնեի թիմը մնաց 55 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ռեալին» գերազանցելով 6 միավոր։

«Լևանտեն» վաստակեց 31 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023