Առաջիկա Weekend-ի ԲՈՄԲ խաղերը․ preMATCH
Անցնող շաբաթը խայտառակ լի էր բազում իարադարձություններով․ Սուպերլիգա, քննարկումներ, քննադատություններ, ակումբների՝ մրցաշարի դուրս գալ, Սուպերլիգայի պաշտոնական դադար։ Կար պահ, որ նույնիսկ բուն ֆուտբոլային հանդիպումները մղվել էին հետին պլան, քանի որ չգիտեինք էլ, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, սակայն, բարեբախտաբար, այս խառնաշփոթը շուտ ավարտվեց և հանգիստ խղճով կարող ենք պատրաստվել հերթական ֆուտբոլային Weekend -ին։
Ինչպես միշտ, ձեզ համար առանձնացրել են 4 բոմբ հանդիպում։ Կծանոթանանք մրցող թիմերի հեռանկաներին, թիմերի կորուստներին, մրցաշարային դիրքերին, մեր գործընկեր VBet-ի՝ տվյալ հանդիպման համար սահմանած գործակիցներին, ինչպես նաև, հետևելով/միանալով Interfootball-ի Instagram-ի էջին, պարբերաբար կծանոթանաք առաջարկվող հանդիպումների կանխատեսումներին։
«Վիլյառեալ» – «Բարսելոնա»
Հանդիպման օրն ու ժամը – 25․04․21 թ․, 18։15
Մրցաշար – Լա լիգա, 32-րդ տուր
Մրցաշարային դիրք – «Վիլյառեալ» – 49 միավոր, 7-րդ հորիզոնական, «Բարսելոնա» – 68 միավոր, 3-րդ հորիզոնական
Ինչպես գիտեք, Լա լիգայի չեմպիոնական պայքարը, պարզապես, շատ թեժ է։ Մրցաշարային աղյուսակը, 73 միավորով, գլխավորում է «Ատլետիկոն», «Ռեալն» ունի 70, իսկ «Բարսելոնան»՝ 68 միավոր, սակայն կատալոնական ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել մրցակիցների համամատ։
Լա լիգայի չեմպիոնական պայքարից բոլորդ տեղյակ եք, այդ պատճառով հարկ չենք համարում կրկնվել ու խոսել դրա լարվածության մասին։ Նույնը կարելի է ասել նաև «Բարսելոնայի» խաղի մասին։
Ավելի շատ կանադառնանք «Վիլյառեալին»։ «Դեղին սուզանավն» ընթացիկ մրցաշրջանում, Ունայի Էմերիի գլխավորությամբ, բավական գրագետ ֆուտբոլ է ցուցադրում, սակայն ժամանակ է պետք, որպեսզի ակումբը կայունություն ձեռք բերի։
Այո՛, «Վիլյառեալը» հարձակվողական գեղեցիկ խաղ է ցուցադրում, սակայն թիմի ամենամեծ թշնամին անկայությունությունը և պահեստայինների կարճ նստարանն են, ինչի ապացույցն էլ այն է, որ թիմը կարող է հյուրընակվելիս 5։1 հաշվով ջախջախել «Լևանտեին», սակայն հաջորդ տուրում պարտվել Լա լիգայում իր տեղը պահպանելու համար պայքարող «Ալավեսին»։ Ընթացիկ մրցաշրջանում այդպիսի դեպքեր շատ են եղել, այդ պատճառով էլ «Վիլյառեալը» զբաղեցնում է ընդամենը 7-րդ հորիզոնականը
Ամեն դեպքում, «Վիլյառեալի» մրցաշրջանը կարելի է ստացված համարել, քանի Էմերիի թիմը դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ և այդ ճանապարհով փորձում է նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, իսկ թիմի հարձակվող Ժերար Մորենոն հաճելիորեն զարմացնում է և խփած 20 գոլով Լա լիգայի լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Լեո Մեսսիին (25 գոլ) և Կարիմ Բենզեմային (21 գոլ):
Երկու թիմերն էլ գրեթե առանց կորուստների են մոտեցել այս հանդիպմանը։ «Վիլյառեալի» կամզից խաղը բաց կթողնեն Վիսենտե Իբորան և Պերվիս Էստուպինիանը, իսկ Ռոնալդ Կումանի տրամադրության տակ միանշանակ չեն լինելու Մարտին Բրեյթվեյթն ու պահեստային դարպասապահ Նորբերտո Նետոն, Անսումանե Ֆաթին, Ֆիլիպե Կոուտինիոն, իսկ Ումսան Դեմբելեի ու Ժերար Պիկեի մասնակցությունն էլ հարցականի տակ է։
Ընդհանրապես, պատմականորեն «Վիլյառեալը» «Բարսելոնայի» ամենահարմար մրցակիցներից մեկն է։ Կողմերը բոլոր մրցաշարերի շրջանակում մինչ այս պահն անցկացրել են 45 հանդիպում, որոնցից 27-ն ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով, իսկ «Վիլյառեալը» տոնել է ընդամենը 8 հաղթանակ, 10 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։
Բացի դրանից, «դեղին սուզանավը» պաշտոնական խաղերում վերջին անգամ «կապտանռնագույններին» հաղթել է հեռավոր 2008 թվականին։ Դրանից ի վեր վալենսիական ակումբը 25 հանդիպում անընդմեջ չի կարողանում հաղթել զորեղ մրցակցին։
Կա ևս մեկ փաստ, որը «Բարսելոնային» այս խաղում դարձնում է ֆավորիտ։ «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին իր մարզչական կարիրերայի ողջ ընթացքում կատալոնական ակումբի դեմ անցկացրել է 26 հանդիպում և տոնել ընդամենը 2 հաղթանակ՝ կրելով 18 պարտություն։ Ոչ մի այլ ակումբից նա այսքան շատ պարտություն չի կրել։
Ամեն դեպքում, վիճակագրությունը դնենք մի կողմ։ «Վիլյառեալը» տանը բավական բարդ մրցակից է ցանկացած թիմի համար։ «Դեղին սուզանավը» պայքարում է եվրագավաթային ուղեգրերի համար և լրջորեն կռիվ է տալիս յուրաքանչյուր միավորի համար։
Դրան զուգահեռ, «Բարսելոնան» էլ բավական լավ մարզավիճակում է, ինչը կրկնակի մեծացնում է այս հանդիպման նկատմամբ ինտրիգը։
VBet-ն այս հանդիպման համար սահմանել է հետևյալ գործակիցները․
«Վիլյառեալի» հաղթանակ՝ 4․8 գործակից
Ոչ-ոքի՝ 4․6 գործակից
«Բարսելոնայի» հաղթանակ՝ 1․69
«Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ»
Հանդիպման օրն ու ժամը – 25․04․21 թ․, 19։30
Մրցաշար – Անգլիայի լիգայի գավաթ, եզրափակիչ
Գավաթային եզրափակիչները քիչ-քիչ սկսում են կայանալ։ Հերթը, շատերի համար անհետաքրքիր, Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչինն է։
Եվ, իրոք, թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում այս գավաթը ակումբներին չի տալիս ոչինչ, այդ պատճառով էլ հաճախ մրցաշարը կորցնում է իր հետաքրքրությունը, սակայն, ամեն դեպքում, մրցանակ նվաճել բոլորն են ցանկանում։
Ցավոք, «Տոտենհեմի» ղեկավարությունը չցանկացավ, որ տեսնենք Պեպ Գվարդիոլա — Ժոզե Մոուրինիո հերթական դիմակայությունը՝ ապրիլի 19-ին վերջինիս պաշտոնանկ անելով։ Մոուրի փոխարեն լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի ժ/պ նշանակվեց 29-ամյա անփորձ մասնագետ Ռայան Մեյսոնը, ով եղել է «շնաձկների» նախկին ֆուտբոլիստ։
«Մանչեսթեր Սիթին» հիանալի մրցաշարջան է անցկացնում։ Պեպ Գվարդիոլայի թիմը գործնականում նվաճել է Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ, իսկ այժմ հնարավորություն ունի առաջիկա կիրակի օրը նվաճել մրցաշրջանում իր առաջին տիտղոսը։
Սակայն, «քաղաքաբնակների» խաղում որոշակի անկում է նկատվում, քանի որ նրանք նույն թափով չեն «անցնում» մրցակցիների վրայով, ինչ սույն թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Դրա վառ ապացույցը եղավ նախորդ Weekend-ին Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Չելսիից» 0։1 հաշվով կրած պարտությունը։
Ինչ վերաբերում է «Տոտենհեմին», ապա ներկա պահին անչափ դժվար է որևէ բան ասել այս թիմի մասին, քանի ոչ ոք չգիտի, թե ինչ ֆուտբոլ է դավանում Ռայան Մեյսոնը, ու թե ինչ հոգեբանական վիճակում են այժմ ֆուտբոլիստները։
Ամեն դեպքում, «Տոտենհեմի» ղեկին Մեյսոնի նորամուտը հաջող ստացվեց, քանի որ ակումբը նրա մեկնարկային խաղում ԱՊԼ-ի 29-րդ տուրում 2։1 հաշվով ծանր հաղթանակ տարավ «Սաութհեմպտոնի» նկատմամբ։
Երկու թիմերն էլ լուրջ կորուստներ ունեն այս խաղից առաջ։ «Չելսիի» դեմ գավաթային խաղում «քաղաքաբնակները» կրկին կորցրին Կևին դե Բրոյնեին, իսկ օրեր առաջ Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլլայի» դեմ խաղում՝ Ջոն Սթոունզին, ով կարմիր քարտ ստացավ այդ խաղում։
Ըստ Անգլիայի ֆուտբոլային ասուցիացիայի կանոնադրության՝ Պրեմիեր լիգայի շրջանակում ստացած կարմիր քարտերն ազդում են նաև գավաթային խաղերի վրա։
Բացի վերոնշյալ երկու ֆուտբլիստներից, «Սիթիի» կազմից խաղը բաց կթողնի նաև Սերխիո Ագուերոն։
«Տոտենհեմի» կազմից էլ խաղը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի թիմի գոլահար Հարի Քեյնը, ում մասնակցությունը հարցականի տակ է։
Կարծում ենք՝ գավաթային այս եզրափակչի ակնհայտ ֆավորիտը մանկունյական ակումբն է, հատկապես եթե հաշվի առնենք, որ վերջին 7 տարում «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի լիգայի գավաթը հաղթել է արդեն 5 անգամ։
Իհարկե, թո՛ղ տպավորություն չստեղծվի, թե խաղից առաջ արդեն «Սիթիին» հռչակում ենք չեմպիոն, սակայն «քաղաքաբնակները», անկախ իրենց խաղային որոշակի անկոււմից, ներկա պահին շատ ավելի լավ տեսք ունեն «Տոտենհեմից»։
VBet-ը նույնպես Պեպ Գվարդիոլայի թիմին է ֆավորիտ համարում, որի հաղթանակի համար սահմանել է 1․48 գործկիցը։ Այդ խաղի համար ոչ-ոքին ստացել է 5․1 գործակից, իսկ «Տոտենհեմի» հաղթանակը գնահատվում է 6․2 գործակից։
«Լիոն» – «Լիլ»
Հանդիպման օրն ու ժամը – 25․04․21թ․, 23։00
Մրցաշար – Լիգա 1, 34-րդ տուր
Մրցաշարային դիրք – «Լիոն» – 67 միավոր, 4-րդ հորիզոնական, «Լիլ» – 70 միավոր, 1-ին հորիզոնական
Այնպես է ստացվել, որ ֆրանսիական Լիգա 1-ի ավարտից 4 տուր առաջ միանգամից միանգամից չորս ակումբներ պայքարում են չեմպիոնի տիտղոսի համար՝ ունենալով հավասար հնարավորություններ։
Մրցաշարային աղյուսակը ներկա պահին, 70 միավորով, անսպասելիորեն գլխավորում է «Լիլը», որին հաջորդում են ՊՍԺ-ն (69 միավոր), «Մոնակոն» (68 միավոր) և «Լիոնը» (67 միավոր)։ Իհարկե, այս դասավորության միակ մեղավորը ՊՍԺ-ն է, սակայն դա միայն ու միայն փարիզյան ակումբի խնդիրն է։
«Լիլը» միայն ամենաբարի երազներում կարող էր պատկերացնել, որ ընթացիկ մրցաշրջանում պայքարելու է չեմպիոնական տիտղոսի համար, սակայն բազմիցս նշել ենք, որ Քրիստիոֆ Գալտյեն հսկայածավալ աշխատանք է կատարում այս թիմի հետ, իսկ թիմի առաջատարներ Ջոնաթան Բամբան (7 գոլ + 9 գոլային փոխանցում), Ջոնաթան Իկոնեն (7 գոլ + 7գոլային փոխանցում), Յուսուֆ Յազիջին (14 գոլ + 5 գոլային ), Ջոնաթան Դևվիդը (10 գոլ + 4 գոլային փոխանցում), Բուրակ Յիլմազը (12 գոլ + 4 գոլային փոխանցում) հիանալի մրցարշձան են անցկացնում։
Այստեղ կարելի է ավելացնել նաև դարպասպաահ Մայք Մանյանին և կենտրոնական պաշտպան Սվեն Բոտմանին, ովքեր հայտնվել գրեթե բոլոր եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Եվ այս ակումբն ընդամենը 2 տուր առաջ հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին՝ թույլ չտալով վերջինիս դառնալ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար։
Սակայն, «Լիլին», միանշանակ չի բավականացնում չեմպիոնական պայքարի փորձը։ Ակումբը վերջին անգամ Լիգա 1-ի չեմպիոն դարձել է 2010/11 մրցաշրջանում, իսկ դրանից առաջ՝ 1953/54-ում։
Ինչ վերաբերում է «Լիոնին», ապա Ռուդի Գարսիայի թիմը բավական հաջող մրցաշրջան է անցկացնում, ինչին օգնում է նաև եվրագավաթների բացակայությունը։
Ակումբը երկար ժամանակ զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, սակայն վերջին շրջանում անկայուն մրցելույթների պատճառով նահանջեցին 4-րդ տեղ, ինչը միայն Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր տալիս։
Կարելի է ասել, որ «Լիոնը» ներկա պահին այնքան էլ վստահ տեսք չունի, ինչ մի քանի ամիս առաջ։ Գարսիայի թիմն ապրիլի սկզբին Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում միայն 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ կոտրեց Լիգա 3-ը ներկայանցող բոլորին անհայտ «Ռեդ Սթար 93» ակումբի դիմադրությունը, իսկ օրեր առաջ կայացած քառորդ եզրափակչի խաղում էլ տանը 0։2 հաշվով զիջեց «Մոնակոյին»։
«Լիոնն» այս խաղում հույս չի կարող դնել աջ վինգեր Տինո Կադեվերեի վրա, ով վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը։ 25-ամյա ֆուբտոլիստը դարձել էր իր թիմի հարվածային ուժերից մեկը և ընթացիկ մրցաշրջանում 30 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։
«Լիլի կազմից էլ խաղը բաց կթողնի Ժերեմի Պյեն։
Ամեն դեպքում, «Լիոնը» հսկայական ներուժ ունեցող թիմ է, որն այսպիսի հանդիպումների մեծ փորձ ունի, սակայն «Լիլն» էլ առել է հաղթանակի համը և ցանկանում է շոկի ենթարկել ողջ աշխարհը՝ նվաճելով չեմպիոնական տիտղոսը։
Այս հանդիպման վերաբերյալ VBet-ը սահմանել է հետևյալ գործակիցները․
«Լիոնի» հաղթանակ՝ 2․08 գործակից
Ոչ-ոքի՝ 3․65 գործակից
«Լիլի» հաղթանակ – 3․85 գործակից
«Լացիո» – «Միլան»
Հանդիպման օրն ու ժամը – 26․04․21թ․, 22։45
Մրցաշար – Ա սերիա, 33-րդ տուր
Մրցաշարային դիրք – «Լացիո» – 58 միավոր, 6-րդ հորիզոնական, «Միլան» – 66 միավոր, 2-րդ հորիզոնական
Ա սերիայի չեմպիոնական պայքարը գրեթե մարել է․ «Ինտերն» ընթացիկ մրցաշրջանում մյուս բոլոր թիմերից մեկ գլուխ ուժեղ է և արժանիորեն շարժվում է դեպի չեմպիոնական տիտղոսը։
Չեմպիոնական ինտրիգ չկա, սակայն կա կենաց-մահու պայքար Չեմպիոնների լիգայի մյուս երեք ուղեգրերի համար, որոնց համար պայքարում են միանգամից 5 ակումբներ։
«Միլանը», որը երկար ժամանակ «ներաձուրիների» հետ հավասար պայքար էր մղում, մրցաշրջանի երկրորդ հավածը կատարելապես ձախողեց։
Ստեֆանո Պիոլիի թիմը մինչ սույն թվականի հունվարի 6-ը ներքին առաջնությունում չէր կրել որև պարտություն, սակայն այժմ ակումբի անվան դիմաց կա արդեն 6 պարտություն։ «Ռոսոներիներին» խանգարեց ոչ միայն կազմի խորության պակասը, վնասվածքները, այլև Զլատան Իբրահիմովիչի գործոնը։
Շվեդ ֆուտբոլիստը միայն հարգանքի է արժանի, նա, իրոք, լեգենդ է, սակայն «Միլանի» ղեկավարությունը պետք է հասկանա, որ Զլատանն այլևս երիտասարդ չէ և չի կարող միայնակ հաղթել «Սկուեդտոն»։
Ինչ վերաբերում է «Լացիոյին», ապա «արծիվներն» ընթացիկ մրցաշրջանը շատ արկածախնդրորեն են անցկացնում։ Հատկապես հռոմեական ակումբի վերջին հադնիպումները վերածվում են գոլային հրավառությունների, այդ պատճառով էլ Սիմոնե Ինձզագիի թիմն Ա սերիայի շրջանակում բաց է թողել արդեն 46 գոլ, ինչն ավելի շատ է, քան 10-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վերոնայի» (բաց թողած 40 գոլ) և 12-րդ տեղում գտնվող «Ուդինեզեի» ցուցանիշները (42 գոլ)։
Բացի դրանից, ընթացիկ մրցաշրջանում «Լացիոյի» գոլահար Չիրո Իմոբիլեն սովորականից քիչ է գոլերի հեղինակ դառնում, ինչը միանշանակ չէր կարող չանդրադառնալ թիմի արդյունքների վրա։ Իտալացի հարձակվողն Ա սերիայի ընթացիկ շրջանակում դարձել է ընդամենը 17 գոլի հեղինակ։
Համեմատության համար նշենք, որ նախորդ մրցաշրջանում Չիրոն խփել էր 36 գոլ և ոչ միայն դարձավ Ա սերիայի լավագույն ռմբարկու, այլև հաղթեց «Ոսկե խաղակոշիկը»։
Ակնառու է, որ ներկա պահին երկու ակումբներն էլ արդեն ֆավորիտ չեն Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար մղվող պայքարում՝ առաջին հերթին հաշվի առնելով նրանց խաղացանկն ու մարզավիճակը։
«Միլանը» բացի «Լացիոյից», առաջնության վերջնապասում դեռևս պետք է մրցի նաև «Յուվենտուսի» ու «Ատալանտայի» դեմ։ Ընդ որում՝ այդ խաղերը նույնպես լինելու են արտագնա։
Հռոմեական ակումբին նույնպես բարդ արտագնա հանդիպումներ են մնացել․ «արծիվենրը» մինչև մրցաշրջանի ավարտը հյուրընկալվելիս պետք է մրցեն «Ֆիորենտինայի» և «Սասուոլոյի» դեմ, իսկ նախավերջին՝ 37-րդ տուրում, հռոմեական դերբին է «Ռոմայի» դեմ։
Հեմատության համար 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Նապոլին» մնացած 6 հանդիպումներից 5-ն անցկացնելու 10-րդ հորիզոնականից ցածր գտնվող ակումբների դեմ, իսկ վերջին տուրում մրցելու է հենց 10-րդ տեղում գնտվող «Վերոնայի» դեմ։
Այդ տեսանկյունից Ջենարո Գատուզոյի թիմը, միանշանակ, շատ ավելի շահեկան դիրքում է։
«Լացիոն» ու «Միլանը» երբեք միմյանց համար հեշտ մրցակիցներ չեն եղել։ Այս խաղն էլ չի կարող բացառություն դառնալ, քանի որ ցանկացած սայթաքում, ցանկացած միավորի կորուստ դառնալու է ճակատագրական։ Երկու ակումբներն էլ մինչև վերջին տուրը փորձելու են նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, իսկ առանձին վերցրած այս հադնիպման վերաբերյալ VBet-ն ունի իր կարծիքը․
«Լացիոյի» հաղթանակ՝ 2․2 գործակից
Ոչ-ոքի՝ 4․1 գործակից
«Միլանի» հաղթանակ՝ 3․18 գործակից
Ինչպես արդեն նշեցինք, այս հանդիպմների վերաբերյալ Interfootball-ի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ մեր Instagram-ի էջում՝ սեղմելով այստեղ, իսկ խաղերին հետևել և դիտել՝ Rostelecom-IP հեռուստատեսությամբ։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Interfootball, VBet, Ա-սերիա, Անգլիայի լիգայի գավաթ, Անսումանե-Ֆաթի, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Բուրակ Յիլմազ, Զլատան-Իբրահիմովիչ, Ժերար Մորենո, Ժերար Պիկե, Ժոզե Մոուրինիո, Ինտեր, Լա-լիգա, Լացիո, Լիգա-1, Լիլ, Լիոն, Կևին դե Բրոյնե, Հարի Քեյն, Մայք Մանյան, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Մոնակո, Յուսուֆ Յազիջի, Ունայ-Էմերի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, ՊՍԺ, Ջոն Սթոունզ, Ջոնաթան Բամբա, Ջոնաթան Դևիդ, Ջոնաթան Իկոնե, Ռայան Մեյսոն, Ռոնալդ Կուման, Ռուդի Գարսիա, Սիմոնե Ինձզագի, Սվեն Բոտման, Ստեֆանո Պիոլի, Վիլյառեալ, Տոտենհեմ, Քրիստոֆ Գալտյե