Անչելոտի. «Ռեալը մոտ է տիտղոսին, սակայն դեռևս ոչինչ վճռված չէ»
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.
«Հանդիպումն ավելի հեշտ ստացվեց, երբ հաշիվը դարձրինք 2:0։ Մարսելոն լավ խաղաց ինչպես պաշտպանվելիս, այնպես էլ հարձակվելիս։
Մենք մոտեցել ենք տիտղոսին, սակայն դեռևս ոչինչ վճռված չէ։ Պետք է շարունակել պայքարել ու աշխատել, հատկապես, որ առջևում երկու արտագնա հանդիպում կա։
Երկրպագուները մեծ նշանակություն ունեն ակումբի համար, ովքեր մեծ դեր ունեցան ՊՍԺ-ին հաղթելու հարցում (3:1)։ Նրանք սուլոցներով դիմավորեցին Բեյլին, սակայն նա պրոֆեսիոնալ է ու խաղալու է, երբ առողջ է ու պատրաստ։
«Չելսիի» դեմ հանդիպումը բարդ է լինելու, և մեզ պետք է պատասխան խաղին պատրաստվել այնպես, կարծես որևէ առավելություն չունենք։
«Չելսին» վերջին խաղում շատ գոլեր խփեց (խմբ.` լոնդոնյան ակումբն ԱՊԼ-ի 32-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 6:0 հաշվով հաղթեց «Սաութհեմպտոնին»), ինչը մեզ ստիպում է` պահպանենք առավելագույն կենտրոնացվածություն»,- նշել է Անչելոտին, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» դիմականության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին, որի առաջին խաղում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս հաղթել է 3:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Խետաֆե, Կառլո Անչելոտի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ