Անգլիայի Լիգայի գավաթ. Լիվերպուլը դուրս եկավ եզրափակիչ 🎥

Անգլիայի Լիգայի գավաթ. Լիվերպուլը դուրս եկավ եզրափակիչ 🎥

25/01/2024 - 01:58

Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մերսիսայդյան ակումբը հաղթել է 2:1 հաշվով։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

Յուրգեն Կլոպի թիմից 11-րդ րոպեին հաշիցը բացեց Լուիս Դիասը, իսկ «հովեկների» պատասխան գոլը 77-րդ րոպեին խփեց Իսա Դիոպը։

Այսպիսով, «Լիվերպուլն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով և դուրս Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչ, որի շրջանակում փետրվարի 25-ին կմրցի «Չելսիի» դեմ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023