Անականկալների երեկոն շարունակվում է. Բավարիան նույնպես պարտվեց🎥

Անականկալների երեկոն շարունակվում է. Բավարիան նույնպես պարտվեց🎥

03/10/2021 - 23:35

Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Այնրտախտի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց մյունխենյան ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն ստեղծեցին մի շարք գոլային պահեր և, ի վերջո, 29-րդ րոպեին Լեոն Գորեցկայի ջանքերով բացեց խաղի հաշիվը։

«Այնտրախը», որը հիմնականում պաշտպանվում էր, 32-րդ րոպեին առաջին կեսում ունեցած իր միակ գոլային պահը վերածեց գոլի. Ֆիլիպ Կոստիչի իրացրած անկյունայինից հետո աչքի ընկավ Մարտին Հինտերեգերը։

Նախքան ընդմիջման գնալը «Բավարիան» կարող էր կրկին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն 44-րդ րոպեին Սերժ Գնաբրիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում էլ Յուլիան Նագելսմանի թիմն ուներ տարածքային ու խաղային տոտալ առավելություն և թվում էր, թե ուր որ է «Բավարիան» կսկսի գնդակները մեկը մյուսի հետևից գոլեր ուղարկել ֆրանկֆուրտյան ակումբի դարպասը, սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում Կևին Տրապի պաշտպանած դարպասը։

Ինքը` Տրապը, հիասքանչ հանդիում անցկացրեց և կատարեց ընդհանուր 10 սեյվ, որոնցից 6-ը միայն երկրորդ կեսում։

Երբ թվում էր` խաղը կավարատվի ոչ-ոքի արդյունքով, 83-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, «Այնտրախտի» ֆուտբոլիստներն երկրորդ խաղակեսում իրենց միակ դիպուկ հարվածով դարձան գոլի հեղինակ, որն իր անվան դիմաց գրանցեց Ֆիլիպ Կոստիչը։

«Բավարիան» խաղավարտին մոտ չկարողացավ փրկել հանդիպումը և պարտվեց 1:2 հաշվով։

Այսպիսով, հոկտեմբերի 3-ի ֆուտբոլային օրը անակնկալներով լի ստացվեց և «Ռեալին» ու ՊՍԺ-ին իր պարտությամբ միացավ նաև «Բավարիան»։

Հավելենք, որ «Այնտրախտը» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում տարավ առաջին հաղթանակը, վաստակեց 8 միավոր և բարձրացավ 13-րդ հորիզոնական։

Մինչ այս պահն Օլիվեր Գլասների սաներն անցկացրած 6 խաղում 5 ոչ-ոքի էին գրանցել և կրել 1 պարտություն։

«Բավարիան» էլ ընդհատեց իր տպավորիչ հաղթարշավը. մյունխենյան ակումբը մինչ այս պահը հաղթել էր բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած վերջին 9 խաղերը։

«Բավարիան», չնայած պարտությանը, շարունակում է 16 միավորով գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023