Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

14/12/2020 - 14:00

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Նիոնում՝ Երևանի ժամանակով 15։00-ից սկսած տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը։

1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել 16 ակումբներ, որոնք բաժանվել են երկու զամբյուղների։ Առաջին զամբյուղում ընգրկվել են իրենց խբմերում առաջին հորիզոնականը զբաղեցրած ակումբները, իսկ երկրորդ զամբյուղում՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցրածները։

Զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը․

Առաջին զամբյուղ – «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», ՊՍԺ, «Չելսի», «Յուվենտուս»

Երկրորդ զամբյուղ – «Ատլետիկո Մադրիդ», «Բարսելոնա», «Սևիլիա», «Բորուսիա Մյունխենգլադբախ», «Լայպցիգ», «Ատալանտա», «Լացիո», «Պորտու»

Կարևոր է իմանալ․

  • Առաջին զամբյուղի ակումբները 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներն անցկացնելու են սեփական հարկի տակ
  • Միմյանց հետ զույգ չեն կարող կազմել նույն երկրի ակումբները
  • Միմյանց հետ զույգ չեն կարող կազմել միևնույն խմբից դուրս եկած երկու ակումբներ
  • 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները նախատեսված են 2021 թվականի փետրվարի 16-17-ին և 23-24-ին, իսկ պատասխանները՝ մարտի 9-10-ին և 16-17-ին
  • 1/4 և 1/2 եզրափակիչների վիճակահանությունը տեղի կունենա 2021 թվականի մարտի 19-ին։
  • Վիճակահանության ընթացքին ուղիղ եթերով կարող եք հետևել՝ սեղմելով այստեղ։
# , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023