Այսօր կկայանա Եվրո-2020-ի խմբային փուլի վիճակահանությունը

Այսօր կկայանա Եվրո-2020-ի խմբային փուլի վիճակահանությունը

30/11/2019 - 15:12

Այսօր Երևանի ժամանակով 21։00-ին Բուխարեստի «ROMEXPO» ցուցահանդեսների սրահում տեղի կունենա Եվրո-2020-ի խբմային փուլի վիճակահանությանը։

Վիճակահանությանը մասնակցելու են որակավորման փուլի արդյունքով խմբերում 1-2-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև անցումային խաղերի 4 հաղթողները։ Անցումային խաղերը տեղի կունենան 2020 թվականի մարտի 26-31-ը։

Որակավորման փուլի արդյունքում հավաքականները բաժանվել են 4 զամբյուղների, որոնք ունեն հետևյալ տեսքը․

Առաջին զամբյուղ

Բելգիա

Իտալիա (տանտեր)

Անգլիա (տանտեր)

Գերմանիա (տանտեր)

Իսպանիա (տանտեր)

Ուկրաինա

Երկրորդ զամբյուղ

Ֆրանսիա

Լեհաստան

Շվեյցարիա

Խորվաթիա

Նիդերլանդներ

Ռուսաստան (տանտեր)

Երրորդ զամբյուղ

Պորտուգալիա

Թուրքիա

Դանիա (տանտեր)

Ավստրիա

Շվեդիա

Չեխիա

Չորրորդ զամբյուղ

Ուելս

Ֆինլանդիա

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ-ի հաղթող (Իսլանդիա, Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա)

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ-ի հաղթող (Բոսնիա և Հերցեգովինա, Սլովակիա, Իռալնդիա, Հյուսիսային Իռլանդիա)

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ-ի հաղթող (Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Իսրայել)

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ-ի հաղթող (Վրաստան, Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս)

Եվրո-2020-ն իր տեսակով լինելու է յուրահատուկ։ Այն ոչ թե ընդունել է որևէ կոնկրետ երկիր, այլ անցկացվելու է եվրոպական 12 տարբեր քաղաքներում։ Եվրո-2020-ը ընդունելու են հետևյալ երկրները․

Անգլիա (Լոնդոն, «Ուեմբլի» մարզադաշտ)

Գերմանիա (Մյունխեն, «Ալյանց Արենա» մարզադաշտ)

Իտալիա (Հռոմ, «Օլիմպիկո» մարզդաշտ)

Ադրբեջան (Բաքու, «Օլիմպիական» մարզադաշտ)

Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ, «Գազպրոմ Արենա» մարզադաշտ)

Հունգարիա (Բուդապեշտ, «Պուշկաշ Արենա» մարզադաշտ)

Ռումինիա (Բուխարեստ,«Նացիոնալ Արենա» մարզադաշտ)

Նիդերլանդներ (Ամստերդամ, «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտ)

Իսպանիա (Բիլբաո, «Սան Մամես» մարզադաշտ)

Շոտլանդիա (Գլազգո, «Հեմպտեն Պարկ» մարզադաշտ)

Իռլանդիա (Դուբլին, «Ավիվա» մարզադաշտ)

Դանիա (Կոպենհագեն, «Պարկեն» մարզադաշտ)

Քանի որ արդեն պարզ է, թե որ երկիրը որ խբմի խաղերն է ընդունելու, այդ պատճառով էլ արդեն մասամբ հայտնի են խմբերի դասավորվածությունները։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023