Այսօր կկայանա Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

Այսօր կկայանա Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

25/02/2022 - 10:54

Փետրվարի 24-ին կայացան Եվրոպա լիգայի անցումային հանդիպումների` 1/16 եզրափակիչի պատասխան խաղերը, որոնց արդյունքներով 8 ակումբներ նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Այդ 8 ակումբները միացան մրցաշարի խմբային փուլն առաջին տեղով հաղթահարած մյուս 8 ակումբներին, որոնք միանգամից նվաճել էին 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Այսօր` փետրվարի 25-ին`Երևանի ժամանակով 15:00-ից սկսած` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում կկայանա Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։

Վիճակահանության համար ակումբները բաժանվել են երկու զամբյուղի։ Միանգամից 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած ակումբները հայտնվել են առաջին, իսկ 1/16 եզրափակիչի արգելքը հաղթահարած ակումբները` երկրորդ զամբյուղում։

Առաջին զամբյուղ – «Այնտրախտ», «Բայեր», «Վեսթ Հեմ», «Գալաթասարայ», «Լիոն», «Մոնակո», «Սպարտակ Մոսկվա», «Ցրվենա Զվեզդա»

Երկրորդ զամղբյուղ – «Ատալանտա», «Բարսելոնա», «Բետիս», «Բրագա», «Պորտու», «Լայպցիգ», «Ռեյնջերս», «Սևիլիա»։

Նշենք, որ մրցաշարի 1/8 եզրափակիչի շրջանակում նույն երկրների ներկայացուցիչները չեն կարող զույգ կազմել միմյանց հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023