Աղբյուր․ «Օզան Կաբակը տեղափոխվում է Լիվերպուլ․ գործարքը կայացած է»

Աղբյուր․ «Օզան Կաբակը տեղափոխվում է Լիվերպուլ․ գործարքը կայացած է»

01/02/2021 - 23:28

«Շալկե-04»-ի կենտրոնական պաշտպան Օզան Կաբակը կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կվարձակալի ֆուտբոլիստին, որի դիմաց «Շալկեն» կստանա 2․5 մլն եվրո գումար։ Վարձակալության ավարտից հետո «Լիվերպուլը» հնարավորություն է ունենալու 30 մլն եվրոյի դիմաց գնել խաղացողի տրանսֆերը, սակայն պայմանագրում չի ներառվելու պարտադիր գնման կետը։

Սպասվում է, որ եթե 20-ամյա թուրք պաշտպանի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնեն «կարմիրները», ապա նրա հետ մինչև 2026 թվականը պայմանագիր կկնքեն։

Ռոմանոն գրում է նաև, որ երկու ակումբներն արդեն ստորագրել են անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ Օզան Կաբակը՝ իր պայմանագիրը։ Նշվում է նաև, որ ֆուտբոլիստը «Լիվերի» համար բուժննում է անցել հենց Գերմանիայում, իսկ մերսիսայդյան ակումբը խաղացողի ձեռքբերման մասին պաշտոնապես կհայտարարի շատ շուտով։

Կաբակը «Շալկե» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը։ Այդ ժամանակ «Շալկեի» ղեկավարները խաղացողի դիմաց «Շտուտգարտին» վճարեցին 15 մլն եվրո, և մինչ այս պահը նա ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ խփելով 3 գոլ։

Հավելենք, որ «Լիերպուլն» ընթացիկ մրցաշրջանում կենտրոնական պաշտպանների լուրջ խնդիր ունի, քանի որ ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստներ Վիրջիլ վան Դեյկն ու Ջո Գոմեսը ծանր վնասվածքներ են ստացել, որոնց վերջերս միացավ նաև Ժոել Մատիպը։

Եթե Ջո Գոմեսն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, ապա հոլանդացի պաշտպանը սպասվում է, որ վնասվածքից կապաքինվի սույն թվականի ապրիլի կեսերին։

Մատիպն էլ վերջերս կոճի վնասվածք է ստացել, սակայն ապաքինման հստակ ժամկետներ չեն նշվում։

Այս խնդրի պատճառով մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պաշտպանության կենտրոնում հաճախ խաժամանակ է տրամադրում երիտասարդ պաշտպաններ Նաթանիել Ֆիլիպսին ու Ռիս Վիլյամսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023