ԱԱ-2026. Կատարը 90+4-ին սենսացիոն ոչ-ոքի կորզեց Շվեյցարիայից 🎥
ԱԱ-2026-ի B խմբի առաջին տուրում Շվեյցարիայի ազգային հավաքականը չկարողացավ հաղթել Կատարի թիմին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Մուրատ Յակինի գլխավորած թիմը Բրիլ Էմբոլոյի գոլի շնորհիվ 17-րդ րոպեից հաղթում էր 1:0 հաշվով։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ շվեյցարացիները բազմիցս կարող էին մեծացնել առավելությունը, բայց չիրացրին բազում գոլային պահեր։
Կատարի հավաքականն իր սակավաթիվ գրոհներից մեկը 90+4-րդ րոպեին վերածեց դարպասի գրավման` կորզելով սենսացիոն ոչ-ոքի։ Խուլիեն Լոպետեգիի գլխավորած թիմից հերոսացավ Բուալեմ Խուխին։
Հանդիպման հերոսներից էր կատարցիների դարպասապահ Մահմուդ Աբունադան` կատարելով 6 սեյվ։
Կատարի հավաքականն աշխարհի առաջնություններում պատմության մեջ առաջին միավորը վաստակեց։
Առաջին տուրում B խմբի երկու հանդիպումներն էլ ավարտվեցին 1:1 հաշվով։ Կատարից ու Շվեյցարիայից բացի, 1-ական միավոր ունեն նաև Բոսնիա և Հերցեգովիայի ու Կանադայի հավաքականները։
Այս խմբում երկորդ տուրում կկայանան հետևյալ խաղերը.
- Շվեյցարիա – Բոսնիա և Հերցեգովինա` 18.06, 23:00
- Կանադա – Կատար` 19.06, 2:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml