ԱԱ-2022. Հայտնի դարձան 1/8 եզրափակիչի 5-րդ ու 6-րդ զույգերը
ԱԱ-2022-ի շրջանակում դեկտեմբերի 1-ին կայացան E և F խմբերի վերջին` 3-րդ տուրի հանդիպումները։
Վերոնշյալ խմբերի մրցաշարային աղյուսակները վերջնական ստացան հետևյալ տեսքը.
E խումբ
- Ճապոնիա – 6 միավոր
- Իսպանիա – 4 միավոր
- Գերմանիա – 4 միավոր
- Կոստա Ռիկա – 3 միավոր
F խումբ
- Մարոկկո – 7 միավոր
- Խորվաթիա – 5 միավոր
- Բելգիա – 4 միավոր
- Կանադա – 0 միավոր
Այսպիսով, Ճապոնիան, Իսպանիան, Մարոկկոն և Խորվաթիան նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր` կազմելով հետևյալ զույգերը.
Ճապոնիա – Խորվաթիա (դեկտեմբերի 5, 19:00)
Մարոկկո – Իսպանիա (դեկտեմբերի 6, 19:00)
Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/8 եզրափակիչում ձևավորվել էին Հոլանդիա – ԱՄՆ, Անգլիա – Սենեգալ, Արգենտինա – Ավստրալիա և Ֆրանսիա – Լեհաստան զույգերը։
# ԱԱ-2022, ԱՄՆ հավաքական, Աշխարհի առաջնություն, Ավստրալիայի հավաքական, Արգենտինայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Լեհաստանի հավաքական, Խորվաթիայի հավաքական, Հոլանդիայի հավաքական, Ճապոնիայի հավաքական, Մարոկկոյի հավաքական, Մունդիալ-2022, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական