Փյունիկը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում արձանագրվել էր 0:0 հաշիվը։
Պատասխան հանդիպումն անցավ բավական լարված ու համառ պայքարում։ Մինչև խաղավերջ երկու ակումբներն էլ կարող էին բացել հաշիվը, սակայն տևական ժամանակ գոլեր չկային։
Վճռորոշ դարձավ 89-րդ րոպեին «Փյունիկի» մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկի` սեփական տուգանային հրապարակում թույլ տված խախտումը։ Նշանակված 11-մետրանոցը դիպուկ իրացեց բելառուսական ակումբի պաշտպան Ալեքսանդր Գավրիլովիչը։
Այսպիսով, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ավարտեց ելույթը Չեմպիոնների լիգայում և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ մրցելու է «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) դիմակայության պարտվողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դինամո Մինսկ, Եղիշե Մելիքյան, Չեմպիոնների-լիգա, Փյունիկ