Փարիզ-2024. Ալեքսանյանն ու Ամոյանը մեկնարկեցին գերվստահ հաղթանակով 🎥
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարն են սկսել հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի անդամներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Առաջինը գորգ դուրս եկավ օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների 7-ակի, աշխարհի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսայնաը, որը գոտեմարտեց հարավկորեացի Սինջուն Կիմի դեմ և հաղթեց ժամանակից շուտ 9:0։
Օլիմպիական խաղերում նորամուտը նշող Մալխաս Ամոյանը նույնպես հաղթեց նախատեսվածից շուտ և 8:0 հաշվով առավելության հասավ ֆինն Յոնի Սարկինենի նկատմամբ։
Երկու ըմբիշներն էլ դուրս են եկել քառորդ եզրափակիչ։
# Ըմբշամարտ, Մալխաս Ամոյան, Վալերի Ալեքսանյան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր