Տուխել. «Նագելսմանը Չելսին գլխավորելու հարցում չունի իմ խորհրդի կարիքը»
«Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թումաս Տուխելը հրաժարվել է «Չելսին» գլխավորելու հարցում որևէ խորհուրդ տալ Յուլիան Նագելսմանին.
«Ապրիլի 2-ի երեկոյան եմ իմացել Գրեհեմ Փոթերի պաշտոնանկության մասին։ Դրա մասին իմացել եմ հեռախոսային ծանուցման միջոցով։
Ես որոշ ժամանակ վերհիշեցի իմ` «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը։ Այդ պահից ի վեր ակումբը շատ է փոխվել, այդ պատճառով էլ ես այդ նորությամբ այնքան էլ հետաքրքրված չեմ։
Կարող եմ ասել նաև, որ Յուլիան Նագելսմանը «Չելսին» գլխավորելու հարցում ինձնից խորհուրդ չի հարցնի, քանի որ նա չունի դրա կարիքը»,- Տուխելի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոնանոն։
Հիշեցնենք, որ «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում Թոմաս Տուխեը վերջերս փոխարինել է հենց Յուլիան Նագելսմանին, իսկ վերջինս համարվում է «Չելսին» գլխավորելու ամենահավանական թեկնածուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Թոմաս ՏՈւխել, Յուլիան Նագելսման, Չելսի, տրանսֆերներ