Սուրինամի 60-ամյա փոխնախագահը պաշտոնական հանդիպման է մասնակցել  իրեն պատկանող ակումբի կազմում

Սուրինամի 60-ամյա փոխնախագահը պաշտոնական հանդիպման է մասնակցել իրեն պատկանող ակումբի կազմում

22/09/2021 - 19:26

Սուրինամի փոխնախագահ Ռոնի Բրյունսվեյկը պաշտոնական հանդիպման է մասնակցել իրեն պատկանող ակուկբի կազմում։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Ինտեր Մոենգոտապոեն» սեփական հարկի տակ 0:6 հաշվով պարտվել է Հունդուրասը ներկայացնող «Օլիմպիային»։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 60-ամյա քաղաքական գործիչը, ով համարվում է «Ինտերի» սեփականատերն ու նախագահը, այդ հանդիպումն սկսել է մեկնարկային րոպեներից։

Բրյունսվեյկն ավագի թևկապով իր թիմին դուրս է բերել մարզադաշտ, որը կոչվում է իր անունով։

«Օլիմպիայի» դեմ հանդիպմանը մասնակցել է նաև Ռոնի Բրյունսվեյկի որդին` Դամիան Բրյունսվեյկը, ով փոխարինվել է 28-րդ րոպեին։ Ավագ Բրյունսվեյկը դաշտում անցկացրել է 54 րոպե։

Հատկանշական է, որ Ռոնի Բրյունսվեյկը դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի լիգային երբևէ մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը, սակայն պատասխան հանդիպմանը նա չի կարող մեկնել Հոնդուրաս, քանի որ Ինտերպոլի կողմից գտմվում է հետախուզման մեջ։

Նշենք, որ Ռոնի Բրյունսվեյկն ողջ աշխարհում հանցագործի համբավ ունի։ New York Times-ը նրան նկարագրում է որպես բանկերի կողոպտիչ, ապստամբության ղեկավար, «ոսկե» բարոն և 50 երեխաների հայ։ Եվրոպայում նա դատարապտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, սակայն Սուրինամում Բրյունսվեյկը հերոս է, քանի որ օգնել է երկրում հաստատել է ժողովրդավարական կարգեր։

Բացի դրանից, Բրույնսվեյկի աջակիցները նրան սիրում են նաև առատաձեռնության համար։ Մի անգամ ուղղաթիռից նա նույնիսկ փող է լցրել դեպի իր աջակիցների կողմը։

Բրույնսվեյկը շատ է սիրում ֆուտբոլ։ Ինչպես արդեն նշեցինք, իր հարազատ Մունգո քաղաքի «Ինտեր» ակումբը նրան է պատկանում։ 2002 թ. Բրույնսվեյկը կառուցել է «Ռոնի Բրյունսվեյկ» մարզադաշտը։

2005 թ. նրան ֆուտբոլային գործունեությունյց զրկել են 5 տարով, քանի որ հանդիպման ժամանակ ատրճանակով սպառնացել էր ֆուտբոլիստներին, սակայն հետագայում մեղադրանքը հանվել է բավարար ապացուցյներ չլինելու պատճառով։

2012 թ. նա կրկին որակազարկցեց. այս անգամ 1 տարով։ Պատճառը ֆուտբոլիստների և մրցավարի հանդեպ ագրեսից վարնք է եղել։

Վերջում հավելենք, ոը Ռոնի Բրյունսվեյկը 2020 թ. հուլիսից Սուրինամի փոխնախագահն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor