Ռոման ջախջախիչ հաղթանակով մեկնարկեց ԿԼ-ի խմբային փուլը🎥
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ռոման» C խմբի շրջանակում «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ։
հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ 10-րդ րոպեին բուլարական ակումբը Գրեհեմ Քերիի խփած գոլի շնորհիվ բացեց խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից հետո «գայլերն» արագ ուշքի եկան և նախքան ընդմիջման գնալը ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ։
Նախ 25-րդ րոպեին աչքի ընկավ Լորենցո Պելեգրինին, ապա 38-րդ րոպեին Ստեֆան Էլ-Շարավին։
Երկրորդ խաղակեսում Ժոզե Մոուրինիոյի սաներն էլ ավելի մեծացրին իրենց առավելությունը` ևս երեք գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
62-րդ րոպեին կրկին գոլի հեղինակ դարձավ Պելեգրինին` իր անվան դիմաց գրանցելով դուբլ, իսկ 82-րդ ու 84-րդ րոպեներին` համապատասխանաբար Ջանլուկա Մանչինին և Թեմի Աբրահամը։
Այսպիսով, «Ռոման» 5:1 հաշվով ջախջախեց ԲԿՄԱ Սոֆիային։
Հավելենք, որ հռոմեական ակումբի կազմում այս հանդիպմանը հայտավորված էր նաև Հենրիխ Մխիթարյանը, ով, սակայն մնաց պահեստայինների նստարանին։
C խմբի շրջանակում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բուդե/Գլիմտ» 3:1 «Զարիա»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԲԿՄԱ Սոֆիա, Թեմի-Աբրահամ, Լորենցո Պելեգրինի, Կոնֆերենցիաների լիգա, Հենրիխ-Մխիթարյան, Ջանլուկա Մանչինի, Ռոմա, Ստեֆան-Էլ-Շաարավի