Ռոման շատ մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» Ժոզե Մոուրինիոյին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ պորտուգալացի մասնագետին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Դանիելե դե Ռոսին։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը պայմանագիրը կնքելու եմ մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որը կունենա այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին «ջալոռոսիները» պաշտոնապես կհայտարարեն Դե Ռոսիի նշանակման մասին։
Նշենք, որ 40-ամյա մասնագետը մարզել է միայն Բ Սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ը (2022 թ. հոկտեմբեր – 2023 թ. փետրվար), ինչպես նաև Իտալիայի հավաքականում ընդգրկված է եղել Ռոբերտո Մանչինիի մարզչական շտաբում։
Հավելենք, որ Դանիելե դե Ռոսին, որպես ֆուտբոլիստ, կարիերայի մեծ մասը` 2002-2019 թթ. անցկացրել է հենց «Ռոմայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 613 հանդիպում` դառնալով 63 գոլի և 60 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիելե դե Ռոսսի, Ռոմա, Ֆաբրիցո Ռոմանո