Ռեալն Անչելոտիին փոխարինելու 5 տարբերակ կդիտարկի, եթե վերջինս հեռանա պաշտոնից
«Ռեալ Մադրիդն» սկսել է գլխավոր մարզչի տարբերակներ դիտարկել, եթե Կառլո Անչելոտին հեռանա զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, «Պապա Կառլոյին» փոխարինելու թեկնածուներն են Ռաուլը («Կաստիլիա»), Ալվարո Առբելոան («Ռեալ Մադրիդ Մ-19»), Խաբի Ալոնսոն («Բայեր Լևերկուզեն»), Յուլիան Նագելսմանը («Բավարիա») և Թոմաս Տուխելը։
Նշենք, որ Անչելոտիի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, սակայն կան տեղեկություններ, որ իտալացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Բրազիլիայի հավաքականը և բացառված չէ, որ վերջինս ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնա «պենտակամպիոնների» գլխավոր մարզիչը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Առբելոա, Բրազիլիայի հավաքական, Թոմաս ՏՈւխել, Խաբի Ալոնսո, Կառլո Անչելոտի, Յուլիան Նագելսման, Ռաուլ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ