Ռեալի երկրպագուները ակցիա են իրականացրել Բարսելոնայի դեմ🎥📸
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսեոլանան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։
Այդ հանդիպումից առաջ «արքայական» ակումբի երկրպագուները «բլաուգրանայի» դեմ ակցիա են իրականացրել` կապված կոռուպցիոն սկանդալի հետ։
Բրիտանական հեղինակավոր The Athletic պարբերականի թղթակից Գիլերմո Ռային ներկա է եղել ակցիային և պարզել, որ «Ռեալի» երկրպագուները «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի պատկերով թղթադրամներ են նետել, ինչպես նաև վանկարկել «կոռուպցիա ֆեդերացիայում» արտահայտությունը։
Հատկանշական է, որ այդ վանկարկումները «սերուցքայինների» երկրպագուները շարունակել են անել նաև «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում` հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք` վերջերս տեղեկություն տարածվեց, որ «Բարսելոնան» 2001-2018 թթ. ընթացքում 6.6 մլն եվրո գումար է փոխանցել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատկանում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցնում էր նաև Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
Այդ ամենը լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Այժմ գործը քննում է Կատալոնիայի դատախազությունը` պարզելու համար արդյո՞ք «Բարսելոնան» այդ կերպ կաշառել է մրցավարներին, թե՞ ոչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Իսպանիայի գավաթ, Լա-լիգա, Խոսե Մարիա Էրիկսեն Նեգրեյրա, Ռեալ Մադրիդ