Ռեալը Մբապեի տրանսֆերի համար ՊՍԺ-ին առաջին պաշտոնական առաջարկն է կատարել

Ռեալը Մբապեի տրանսֆերի համար ՊՍԺ-ին առաջին պաշտոնական առաջարկն է կատարել

24/08/2021 - 23:41

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունն առավել քան իրատեսական է թվում։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների` «արքայական» ակումբը ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի համար «Փարիզին» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել։

«Ռեալը» 22-ամյա ֆուտբոլիսի տրանսֆերի դիմաց առաջարկել է 160 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ` «Փարիզը» այս գործարքի հետ կապված դեռևս չի տվել իր համաձայնությունը։

Նշվում է նաև, Մբապեն երեք անգամ արդեն մերժել է ՊՍԺ-ի` պայմանագրի երկարաձգման առաջարկները։ Նա նույնպես սպասողական դիրք է բռնել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor