Պաշտոնական. ՊՍԺ-ն նոր ֆուտբոլային խորհրդական ունի

Պաշտոնական. ՊՍԺ-ն նոր ֆուտբոլային խորհրդական ունի

10/06/2022 - 14:46

Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, Լուիշ Կամպուշը նշանակվել է ակումբի ֆուտբոլային խորհրդական։

Պորտուգալացի մասնագետի պարտականությունն է լինելու զբազվել ակումբի տրանսֆերային բոլոր հարցերով։

Սպասվում է, որ Կամպուշի նշանակումից հետո ՊՍԺ-ն պաշտոնանկ կանի ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյին և գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։

Հավելենք, որ 57-ամյա մասնագետը ժամանակին աշխատել է նաև «Ռեալ Մադրիդում» (որպես սկաուտ), «Մոնակոյում» (որպես սպորտային և տեխնիկական տնօրեն), «Լիլում» (որպես սպորտային տնօրեն), իսկ «Գալաթասարայում» և «Սելտայում» զբաղեցրել է մարտավարական խորհրդականի պաշտոնը։

Ավելի վաղ նա մարզել է մի շարք պորտուգալական ակումբներ, ինչպիսիք են` «Ժիլ Վիսենտեն», «Վիտորիա Սետուբալը», «Վարզիմը», «Լեսան», «Լեյրան», «Էսպոսենդեն» և «Ավեշը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022