Պաշտոնական. Լուիս Էնրիկեն հեռացվեց Իսպանիայի գլխավոր մարզչի պաշտոնից
Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Նշվում է, որ 52-ամյա մասնագետին պաշտոնանկ անելու որոշում կայացրել են ԻՖՖ-ի նախագահ Լուիս Ռուբիալեսն ու սպորտային տնօրեն Խոսե Ֆրանսիսկո Մոլինան, ինչի մասին արդեն տեղյակ են պահել Էնրիկեին։
Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը գլխավորել է նախ 2018 թ. հուլիսից մինչև 2019 թ. մարտ։
2019 թ. մարտին Էնրիկեն անձնական պատճաներով հեռացել է «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այդ ընթացքում աստուրիացի մասնագետին կարճ ժամանակով փոխարինել է նրա օգնական Ռոբերտո Մորենոն, ինչից հետո Էնրիկեն վերադարձել է իր պաշտոնին, որը զբաղեցնում էր մինչ օրս։
Հավելենք, որ Իսպանիայի հավաքականն Էնրիկեի գլխավորությամբ անցկացրել է 44 հանդիպում, տոնել 24 հաղթանակ, 11 անգամ խաղացել ոչ-ոքի և կրել 9 պարտությունից։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը ձախողվեց ԱԱ-2022-ում և պայքարը լքելով 1/8 եզրափակիչից` 11-մետրանոցներով զիջելով Մարոկկոյին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Լուիս Ռուբիալես, Լուիս-Էնրիկե, Մունդիալ-2022, Քաթար-2022