Պաշտոնական. Բելգիական ֆուտբոլի ծագող աստղը խոշոր գումարի դիմաց տեղափոխվեց Միլան

Պաշտոնական. Բելգիական ֆուտբոլի ծագող աստղը խոշոր գումարի դիմաց տեղափոխվեց Միլան

03/08/2022 - 10:43

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բրյուգեի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Շարլ դե Կետելարեին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «ռոսոներիները» «Բրյուգեին» վճարել են 32 մլն եվրո։

Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «90» համարի մարզաշապիկով։

Հավելենք, որ Շարլ դե Կետելարեն «Բրյուգեի» սան է, որի կազմում անցկացրել է 120 հանդիպում` դառնալով 25 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022