Պաշտոնական. Այաքսը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Այաքսը նոր գլխավոր մարզիչ ունի

12/05/2022 - 20:35

Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալֆրեդ Շրյոդերը։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։

Գերմանացի մասնագետն արդեն աշխատել է «Այաքսի» համակարգում ու 2018 թ. հունվարից մինչև 2019 թ. հուլիս եղել է Էրիկ Տեն Հագի օգնականը, ում էլ Ամստերդամը ներկայացնող ակումբում կփոխարինի գլխավոր մարզչի պաշտոնում։

Հիշեցնենք, որ Էրիկ Տեն Հագը, 2022/23 մրցաշրջանից սկսած, կստանձնի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Շրյոդերը, որպես օգնական, ընդգրկված է եղել նաև Յուլիան Նագելսմանի («Հոֆֆենհայմ», 2015-18 թթ.) և Ռոնալդ Կումանի («Բարսելոնա», 2020-21 թթ.) մարզչական շտաբներում։

49-ամյա մասնագետը գլխավորել է «Տվենտեն» (2014-15 թթ.), «Հոֆֆենհայմը» (2019-20 թթ.), իսկ 2022 թ. հունվարից մարզում է «Բրյուգեն», որտեղից էլ կտեղափոխվի «Այաքս»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022