Չեմպիոնների լիգայի մի շարք հանդիպումներ կանցկացվեն առանց հանդիսականների
Ինչպես տեղեկաղնում է Sky Sports Italia-ն, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի «Բավարիա» – «Բարսելոնա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։
Աղբյուրի փոխանցմամբ` նման որոշում է կայացվել` կապված Բավարիայի մարզում կորոնավիրուսի վարակի դեպքերի կտրուկ աճի հետ։
Նշվում է, որ նույն պատճառով առանց հանդիսականների կանցկացվեն նաև «Լայպցիգ» – «Մանչեսթեր Սիթի», «Այաքս» – «Սպորտինգ» և «Զալցբուրգ» – «Սևիլիա» հանդիպումները։
Հավելենք, որ ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումները կկայանան դեմտեմբերի7-8-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Բավարիա, Բարսելոնա, Զալցբուրգ, Լայպցիգ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Սևիլիա, Սպորտինգ