ՈՒԵՖԱ-ն հաստատել է Եվրո-2024-ի որակավորման փուլի ձևաչափը
Սեպտեմբերի 20-ին խորվաթական Հվար կղզում կայացել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի հերթական նիստը։
Հանդիպման ժամանակ հաստատվել է Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թ. առաջնության որակավորման փուլի ձևաչափը։
- Մրցաշարն ընդունող Գերմանիայի հավաքականը չի մասնակցի որակավորման փուլին, որին միանգամից շնորհվել է Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։
- ՈՒԵՖԱ-ն ուժի մեջ է թողել դեռևս սույն թվականի փետրվարի 28-ին կայացրած որոշումն, ըստ որի, Ռուսաստանի հավաքականը շարունակելու որակազրկված մնալ Կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։ Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2024-ի որակավորման փուլին։
- ՈՒԵՖԱ-ի անդամ մյուս 53 պետությունների հավաքականները կբաժանվեն 10 խմբի։ 7 խումբ կունենա 5, 3 խումբ` 6 մասնակից։
- Խմբերում 1-ին և 2-րդ հորկզոնականները զբաղեցրած հավաքականներն անմիջապես կնվաճեն Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։
- Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին 3 մասնակիցները կորոշվեն 2024 թ. մարտին կայանալիք հատուկ փլեյ-օֆֆ-ի ժամանակ։
- Հայաստանի և Ադրբեջանի, Ուկրաինայի և Բելառուսի հավաքականները չեն կարող հայտնվել միևնույն խմբում։
- Կոսովոն էլ նույն խմբում չի կարող լինել Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանիների հետ
- Վիճակահանության մասնակցող 53 հավաքականները բաշխվելու են 7 զամբյուղների, որոնք ձևավորվելու են Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության արդյունքների հիման վրա։
- Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 9-ին` Մայնի Ֆրանկֆուրտում` Երևանի ժամանակով 14:00-ից սկսած։
- Եվրո-2024-ի եզրափակիչ փուլը կկայանա 2024 թ. հունիսի 14-ից հուլիսի 14-ը` գերմանական 10 քաղաքներում
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելառուսի հավաքական, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Կոսովոյի հավաքական, Հայաստանի-հավաքական, ՈւԵՖԱ, Ուկրաինայի հավաքական, Ռուսաստանի հավաքական, Սերբիայի հավաքական