Շվեդիան մեծ դժվարությամբ հաղթեց Չեխիային` նվաճելով փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի ուղեգիր🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի շրջանակում Շվեդիայի հավաքականը Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում մրցեց Չեխիայի ընտրանու դեմ։
Հանդիպման հիմնական ժամանակում հիմնականում հավասար պայքար ծավալվեց, ինչի արդյունքում 90 րոպեների ընթացքում գոլերի ականատես չեղանք, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Ամեն դեպքում, լրացուցիչ ժամանակում շվեդներին հաջողվեց հաղթանակ կորզել։
Յանե Անդերսոնի սաները 110-րդ րոպեին բազմաքայլ ուսուցողական գրոհ զարգացրին, որն էլ եզրափակեց Ռոբին Կուայսոնը։
Այսպիսով, Շվեդիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Չեխիային և նվաճեց որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում մարտի 29-ին հյուրընկալվելիս կմրցի Լեհաստանի ընտրանու դեմ։
Հիշեցնենք, որ Լեհաստանը մեխանիկորեն էր դուրս եկել փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ։
Լեհերը մրցաշարի կիսաեզրափակիչի շրջանակում պետք է մրցեին Ռուսաստանի ընտրանու դեմ, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանին հեռացրին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Մունդիալ-2022, Յանե Անդերսոն, Շվեդիայի ազգային հավաքական, Չեխիայի հավաքական, Ռոբին Քուայսոն, Քաթար-2022