Նյուքասլը կողմնորոշվել է հաջորդ գլխավոր մարզչի հիմնական թեկնածուի հարցում
Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամի կողմից «Նյուքասլը» ձեռք բերելուց հետո ակումբում լուրջ փոփոխություններ են ակնկալվում։
Սպասվում է, որ ակումբի նոր ղեկավարությունը կսկսի գլխավոր մարզչի փոփոխությունից։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «կաչաղակները» գլխավորելու հիմնական թեկնածուն Բրենդան Ռոջերսն է, ով ներկայումս «Լեսթերի» գլխավոր մարզիչն է։
Աղբյուրի փոխանցամբ` եթե «Նյուքասլի» ղեկավարությունը որոշի, ի վերջո, թիմ հրավիրել Ռոջերսին, ապա նրանք ստիպված կլինեն «Լեսթերին» վճարել 16 մլն եվրո հրաժարագին։
Հիշեցնենք, որ հյուսիսիռլանդացի մասնագետը 2019 թ. փետրվարից մարզում է «աղվեսներին» և մինչև 2025 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Լեսթերի» հետ։
Ինչ վերաբերում է «Նյուքասլին», ապա այն 2019 թ. հունիսից գլխավորում է Սթիվ Բրյուսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրենդան Ռոջերս, Նյուքասլ, Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամ, Սթիվ Բրյուս