Նապոլին 33 տարի անց դարձավ Ա սերիայի չեմպիոն 🎥
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը։
Տանտերերի կազմից 13-րդ րոպեին հաշիվը բացեցՍանդի Լովրիչը, իսկ Նեապոլից ժամանած հյուրերի պատասխան գոլը 52-րդ րոպեին խփեց Վիկտոր Օսիմենը։
Այս ոչ-ոքիից հետո «Նապոլին» վաստակեց 80 միավոր և առաջնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` 33 տարի անց դառնալով Ա սերիայի չեմպիոն։
«Ուդինեզեն», 43 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լուչիանո-Սպալետի, Նապոլի, Ուդինեզե, Սանդի Լովչիչ, Վիկտոր Օսիմեն