Նապոլին ֆանտաստիկ առաջարկ է արել Իկարդիին
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի՝ միլանյան թիմից հեռանալու հավանականությունը մեծացել է: Արգենտինացին արդեն իսկ մի շարք առաջատար ակումբների տեսադաշտում է:
Մասնավորապես, Իկարդիի հանդեպ հետաքրքրություն է տածում «Նապոլին»: Tuttomercatoweb-ը հայտնել է, որ նեապոլական ակումբն առաջարկ է արել ֆուտբոլիստին:
Ըստ պարբերականի՝ «Նապոլին» Մաուրոյին առաջարկել է տարեկան 9 միլիոն (+ 2 բոնուս) աշխատավարձ: Գործարքը կայանալու դեպքում Իկարդին կդառնա Ռոնալդուից հետո Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ միլանյան ակումբի և Իկարդիի միջև հարաբերությունները լարված են: «Ինտերի» ղեկավարությունը և մարզչական շտաբը նրան նույնիսկ զրկել է ավագի թևկապից: