Նապոլին ճախրում է` ջախջախելով Ռեյնջերսին 🎥
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Նապոլին» A խմբի շրջանակում` Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում, մրցեց «Ռեյնջերսի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո նեապոլիտանական ակումբը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։
Լուչիանո Սպալետիի թիմի կազմից 68-րդ, 85-րդ ու 90+1-րդ րոպեներին աչքի ընկան համապասխանաբար Մատեո Պոլիտանոն, Ջակոմո Ռասպադորին ու Տանգի Նդոմբելեն։
Հանուն արդարության` նշենք, որ «ռենջերները», 55-րդ րոպեից սկսած, խաղում էին 10 ֆուտբոլիստներով։
Կենտրոնական պաշտպան Ջեյմս Սենդսը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվել էր խաղադաշտից։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
A խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- «Նապոլի» – 6 միավոր
- «Լիվերպուլ» – 3 միավոր
- «Այաքս» – 3 միավոր
- «Ռեյնջերս» – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուչիանո-Սպալետի, Մատեո Պոլիտանո, Նապոլի, Չեմպիոնների-լիգա, Ջակոմո Ռասպադորի, Ռեյնջերս, Տանգի-Նդոմբելե