Նագելսման. «Բարսելոնան միակ ակումբն է, որը գումար չունի, սակայն գնում է բոլոր ֆուտբոլիստներին»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է մյունխենյան ակումբի արդեն նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տեղափոխությունը «Բարսելոնա».
««Բարսելոնան» միակ ակումբն է, որը գումար չունի, սակայն գնում է բոլոր ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է։
Ես չգիտեմ` ինչպես են նրանք դա անում։ Դա մի տեսակ տարօրինակ է և խելագարություն»,- 34-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբն արդեն երկու խոշոր գործարք է իրականացրել` գնելով «Լիդսի» վինգեր Ռաֆինյային (58 մլն €) ու «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին (45 մլն €)։
Բացի դրանից ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենի և «Միլանի» հենակետային կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեաս Քրիստիենսեն, Բավարիա, Բարսելոնա, Յուլիան Նագելսման, Ռաֆինյա-Լիդս, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ, Ֆրանկ Կեսիե