«Յուվենտուսը» վարձակալեց 75 միլիոնով «Նյուքասլ» տեղափոխված ֆուտբոլիստին 📸
«Նյուքասլի» հարձակվող Նիկ Վոլթեմադեն տեղափոխվել է «Յուվենտուս», հայտնում է թուրինյան գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը վարձակալական պայմանագիր են կնքել, որը կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։
Transfermarkt-ի տվյալներով` գործարքն արժեցել է 3,6 միլիոն եվրո։
«Բիանկոներին» չի ունենա գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու պայմանագրային հնարավորություն։
Վոլթեմադեն «Նյուքասլ» է տեղափոխվել 2025թ. օգոստոսին, 53 խաղում խփել է 11 գոլ, կատարել 6 ասիստ։
«Կաչաղակները» 24-ամյա հարձակվողին «Շտուտգարտից» ձեռք են բերել 75 միլիոն եվրոյով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml