Մեսսի. «Երեխաներս ստիպում են ինձ ավելի ու ավելի վայելել աշխարհի առաջնությունը»
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ավստրալիային։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «ալբիսելեստեի» ավագ և առաջատար Լեո Մեսսին խոստովանել է, որ իր երեխաների ներկայությունն իրեն ավելի է օգնում.
«Երեխաներս արդեն գիտեն, թե ինչ է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, և նրանք ստիպում են ինձ ավելի ու ավելի վայելել մրցաշարը։
Տեսնել, թե ինչպես են նրանք մեր խաղը վերապրում, մեծ պատասխանատվություն է առաջացնում։ Բոլոր հանդիպումների ժամանակ սկզբից մինչև վերջ մտածում եմ նրանց մասին։
Իմ երեխաները մեծանում են, և այն հնարավորությունը տեսնել, թե ինչպես են նրանք գիտակցաբար հետևում քո խաղին, ինչպեն են վայելում և միաժանակ նաև ցավում քեզ համար, անչափ յուրահատուկ բան է։
Ընտանիքիս մյուս անդամներն արդեն եղել էին ինձ հետ աշխարհի առաջնությունների և Կոպա Ամերիկայի ժամանակ, սակայն սա լրիվ այլ է»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը։
Հիշեցնենք, Լեո Մեսսին երեք որդի ունի` Տիագոն, Մատեոն ու Չիրոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Մատեո Մեսսի, Մունդիալ-2022, Չիրո Մեսի, Տիագո Մեսսի, Քաթար-2022