Մաքքաբի Թել Ավիվ – Ալաշկերտ հանդիպումը կցուցադրվի Vmedia և Vmedia+ ալիքներով

Մաքքաբի Թել Ավիվ – Ալաշկերտ հանդիպումը կցուցադրվի Vmedia և Vmedia+ ալիքներով

13/09/2021 - 22:28

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ալաշկերտը» մեկնել է Թել Ավիվ` մասնակցելու սեպտեմբերի 14-ին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Մաքքաբիի» դեմ կայանալիք հանդիպմանը։

Մեր ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Մաքքաբի Թել Ավիվ» – «Ալաշկերտ» հանդիպումը հայկական հեռուստաալիքներից ցուցադրելու են «Vmedia»-ն և «Vmedia+»-ը։

Հավելենք, որ Ucom ցանցում դրանք 236 և 237 ալիքներն են, իսկ Rostelecom ցանցում` 600 և 601։

Նշենք, որ «Մաքքաբի» – «Ալաշկերտ» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 18:30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor